Ադրբեջանի սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, փոխանցում է apa.az-ը:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ պետական սահմանին շարունակում են ստեղծվել սահմանների պաշտպանության և անվտանգության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ»:
«Վերջերս արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է պաշտոնական դիրքորոշում այս ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այժմ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Սյունիքի Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում: