ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` մայիսի 14-ի ցերեկը, 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ մայիսի 14-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում