Հնդկաստանի իշխանությունները ցանցեր են տեղադրել Գանգեսում, որպեսզի կանխեն դիերի՝ գետ նետումը (լուսանկարներ)
Հնդկաստանի իշխանությունները ցանցեր են տեղադրել Գանգես գետում, որպեսզի կանխեն մարմինների՝ գետ նետումը:
Այս մասին գրում է New York Post-ը, նշելով՝ մինչ օրս գետ է նետվել կորոնավիրուսից մահացած անձանց ավելի քան 100 դի:
Նշվում է՝ վերջին երկու օրվա ընթացքում տասնյակ նեխող մարմիններ թափվել են գետի միայն մի մասում, իսկ այլ մարմիններ հայտնաբերվել են Հնդկաստանի սրբազան գետի այլ մասերում ևս:
Տեղացիները Times Now-ին պատմել են, որ իրականում գետում ավելի քան 150 դիկա: Mirror Now-ի տեղեկություններով՝ շտապօգնության մեքենաները մոտակա հիվանդանոցից դիակներ են տեղափոխել՝ Գանգես գցելու նպատակով:
Բիհար նահանգի ջրային ռեսուրսների նախարար Սանջայ Կումարը հայտարարել է, որ «ցանցեր են տեղակայվել» Ուտար Պրադեշի սահմանին գտնվող գետում: Բացի այդ, նա հավելել է՝ տարածքում ավելացվել են պարեկություն իրականացնող ոստիկանների թիվը: