Տեխնիկական խնդրի պատճառով FOX 9-ի ուղիղ եթերում հաղորդավարուհու կրկնօրինակներն են հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Մինեապոլիս նահանգում օդերևութաբանն ուղիղ եթերում ծիծաղից գրեթե «ուշագնաց» է եղել, երբ տեխնիկական անսարքության պատճառով էկրանին իր տասնյակ կրկնօրինակներն են հայտնվել, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ FOX 9 հեռուստաընկերության օդերևութաբան Ջենիֆեր ՄքԴերմեդը սովորականի նման ներկայացրել է կանխատեսվող եղանակը, երբ հանկարծ նրա ետևում պատկերված քարտեզը լղոզվել է և դրա փոխարեն հայտնվել են կնոջ կրկնօրինակները:
Սկզբից նա կարողացել է զսպել իրեն ու նշել է՝ տեղի ունեցողը զվարճալի է: Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց Ջենիֆերը, դիմելով հեռուստադիտողներին, հարցրել է՝ կուզե՞ք մի Ջենիֆեր, երկո՞ւ, թե՞ երեք:
«Ի՜նչ շատ են: Ինձ մեկ Ջենիֆերն է գլխացավանք պատճառում, ուր մնաց 10-ը», կատակել է նա՝ չկարողանալով զսպել ծիծաղը:
Ի վերջո, հաղորդավարուհին ավարտին է հասցրել եղանակի տեսությունը՝ ներողություն խնդրելով հեռուստադիտողներից զվարճալի տեխնիկական խնդրի համար: