ԱՄՆ-ում լուսանկարիչը ստորջրյա «զբոսանքի» ժամանակ լուսանկարել է մոտիկից ահռելի շնաձկան հետ հանդիպումը (լուսանկարներ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մի սուզորդ հայտնվել է հսկայական շնաձկան դիմաց:
Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ մարդու և գիշատչի լուսանկարը հայտնվել է օգտատերերի ուշադրության կենտրոնում:
Նշվում է՝ մայիսի սկզբին 55-ամյա սուզորդը և լուսանկարիչ Ջոն Մուրը սուզվել են Յուպիտեր քաղաքի ափամերձ ջրերը և հետևելիս են եղել այնտեղ լողացող ցուլ շնաձկներին (մոխրագույն շնաձկների ընտանիքին պատկանող շնաձուկ), երբ հանկարծ մի անոմալ մեծության առանձնյակ են նկատել:
«Ամենայն հավանականությամբ, նա հղի էր և չի մոռացել սնվելու մասին»,- կատակել է սուզորդը:
Լուսանկարիչն այն կարծիքին է, որ շնաձուկը ավելորդ քաշ է ձեռք բերել գարնան սկզբին մանր ձկների ներհոսքի պատճառով:
«Սա դոմինանտ շնաձուկ է, նա մեր սուզվելու ընթացքում վստահորեն մոտեցել էր ինձ»,- ասել է տղամարդը, որին հաջողվել է լուսանկարահանել հսկայական գիշատչին տարբեր անկյուններից: Տղամարդը նույնսիկ լուսանկարել է շնաձկան՝ մահացու ժանիքներով երախը:
Հիշեցնենք՝ ցուլ շնաձկները համարվում են ամենաագրեսիվ շնաձկների տեսակներից մեկը և վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Նրանք ապրում են արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում: Բացի այդ, այս գիշատիչներին կարելի է հանդիպել քաղցրահամ ջրերում, որոնց առափնյա գոտիներում նրանք զբաղված են «մարդկանց որսով»: