ԱՄՆ-ում տրանսգենդեր կինը պլաստիկ վիրահատություններ անելու համար թալանել է բանկը և դատապարտվել 15 տարվա ազատազրկման (լուսանկարներ)
ԱՄՆ Միսիսիպի քաղաքում տրանսգենդեր կինը բանկ է թալանել՝ Մեքսիկայում պլաստիկ վիրահատություններ անցնելու համար:
Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով, որ նա 15 տարվա պատժաչափ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 22-ին: Իրեն Այքնիք Ֆաչչե կոչող տրանսգենդեր կինը, որը նախկինում Ջիմի Լյուիս անունով տղամարդ էր, սպառնացել է, թե կսպասնի բանկի գանձապահին և նրան ստիպել է իրեն տալ 4,8 հազար դոլար: Դրանից հետո Ֆաչչեն փախել է Մեքսիկա, որտեղ նա այտերի պլաստիկ վիրահատություն է կատարել, մեծացրել շրթունքները և վիրահատել է քիթը:
2021 թվականի մարտի 30-ին նա թռել է ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաք և փորձել է աննկատ դուրս սողոսկել օդանավակայանից, բայց բերման է ենթարկվել, քանի որ թալանի օրվանից ի վեր իրավապահները հետևել են նրա տեղաշարժին:
Մայիսի սկզբին դատարանը Ֆաչչեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Բանկի անվտանգության տեսախցիկները ցույց են տվել, թե ինչպես է նա «զբոսնում» բանկի սպասասրահում՝ նախքան գանձապահին սպառնալը: