Lexus-ը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին․ Shamshyan.com
Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Գավառի բնակիչ՝ 50-ամյա Արտաշես Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանը Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային բաժնի պետն է։