«Դուք կանգնած եք մի կողմում, իսկ հակառակ կողմից ամբողջ աշխարհը ձեզ է նայում». արքայազն Հարրին իր կյանքը համեմատել է կենդանաբանական այգու և վանդակում փակված կենդանու հետ
Սասեքսի դուքս, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին իր կյանքը համեմատել է կենդանաբանական այգում կենդանի լինելու հետ և բողոքել լրատվամիջոցների կողմից բուլիինգի (ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ,-խմբ.) ենթարկվելու առնչությամբ, գրում է The Sun-ը:
Նշվում է՝ արքայազն Հարրին հյուրընկալվել է Armchair Expert փոդքասթին, որը վարում է ամերիկացի դերասան Դաքս Շեփարդը: Զրույցի ընթացքում բրիտանական թագավորական ընտանիքի անդամը մանրամասնել է, որ իրեն կենդանաբանական այգու կենդանի էր զգում:
«Դուք կանգնած եք մի կողմում, իսկ հակառակ կողմից ամբողջ աշխարհը ձեզ է նայում: Ես դա կհամեմատեի The Truman Show-ի հետ: Դուք տեսե՞լ եք այդ ֆիլմը»,- հարցրել է Շեփարդը:
«Այո՛, այո: Դա նման է The Truman Show-ի և կենդանաբանական այգու կյանքի միջև ինչ-որ բանի»,- հատատել է արքայազնը:
Բացի այդ, նա խոստովանել է համացանցում հաճախ իր հասցեին վիրավորանքներ է նկատում և չի հասկանում, թե ինչու են օգտատերերը դաժան վերաբերվում իրեն: Նրա կարծիքով, մարդիկ փորձում են ցավեցնել իրեն, քանի որ հենց իրենք են տառապում չլուծված խնդիրների պատճառով:
Սասեքսի դուքսի խոսքով՝ ինքը փորձում է ըմբռնումով մոտենալ վիրավորական հայտարարություններին, բայց դա նրա համար հեշտ չէ:
«Դիմե՛ք ինքներդ ձեզ և հարց տվեք՝ ի՞նչն է ձեզ անհանգստացնում: Ի՞նչն է ձեզ դրդել հարձակվել ինձ վրա, եթե, ակնհայտորեն, մենք երբեք իրար չենք հանդիպել և ոչինչ չգիտենք միմյանց մասին: Հարցրեք ինքներդ ձեզ, ո՞րն է ձեր նպատակը: Ինչի՞ եք իրականում փորձում հասնել: Գիտեմ, որ առցանց վիրավորանքներ գրելու պահին դուք ձեզ ավելի լավ եք զգում, բայց երկարաժամկետ հեռանկարում դա չի աշխատում»,- ասել է Հարին:
Նա նաև հավելել է՝ շատերը համոզված են, որ նա իսկապես չի կարող ինչ-որ բանից տառապել, քանի որ հասարակության մեջ ունի արտոնյալ կարգավիճակ և բարձր դիրք:
«Իմ շրջապատի մարդիկ կարծում են, որ շուրջս վազող ծառաները վերցնում են պարտավորությունների և խնդիրների ամբողջ բեռը, բայց սա մոլորություն է»,- պնդել է դուքսը: