Արքայազն Հարին խոստովանել է, որ թագավորական ընտանիքից հեռանալու մտքեր է ունեցել վաղ երիտասարդության տարիներին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին թագավորական ընտանիքից հեռանալու մասին մտածել է դեռևս վաղ երիտասարդության տարիներին` մտավախություն ունենալով, որ չի կարողանա ընտանիք կազմել կամ խուսափել մոր՝ արքայադուստր Դիանայի ողբերգական ճակատագրի կրկնությունից:
Ինչպես փոխանցում է РБК-ն, արքայազն Հարին այս մասին խոստովանել է «Դիվանային փորձագետ» (Armchair expert) փոդքասթի եթերում զրույցելով դերասան Դեքս Շեփարդի հետ: Սասեքսի դուքսը խոստովանել է, որ «չէր ցանկանում արքայազն աշխատել», երբ 20 տարեկան էր: Այդպիսի մտքերի համար պատճառ էին դարձել մոր մահվանից հետո նրան տանջող ապրումները: Հարին վախենում էր, որ վերջինիս ճակատագիրը կարող էր կրկնվել:
«Դա իմ աշխատանքն էր: Ես պարզապես ժպտում և հանդուրժում էի, սակայն 20 տարեկանում ես առաջին անգամ մտածել էի այն մասին, որ իրականում չեմ ցանկանում այդ ամենը, որ չեմ ցանկանում լինել թագավորական ընտանիքի մի մասը, չեմ ուզում կատարել իմ աշխատանքը: Տես, թե ուր է այդ իրավիճակը հասցրել մորս»,- ասել է արքայազնը:
Նա իր կյանքը համեմատել է «Թրումենի շոուն» ֆիլմի հետ, ինչպես նաև խոսել է հոգեկան առողջության մասին նախքան բուժում ստանալը և դրանից հետո:
Նա խոստովանել է, որ սթրեսը և ճնշումը հաղթահարելու հարցում իրենց օգնել են Invictus Games միջազգային մրցումները, որոնց անցկացման նախաձեռնությունը հենց իրեն է պատկանում: Սպորտային մրցումներին մասկցում են սահամանփակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող նախկին զինվորականները: Խաղերն անցկացվում են 2014 թվականից: