«Այն, ինչ արվում է այսօր, բավարար չէ». Պուտինը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել ռուսաց լեզվի ուսուցմանն ԱՊՀ երկրներում
ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի ուսուցման աջակցությունը բավարար չէ, այս ոլորտում անհրաժեշտ է հավելյալ միջոցառումներ ձեռնարկել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք ռուսաց լեզվի զարգացմանն ու ուսուցման աջակցմանն այդ երկրներում (մերձավոր արտասահմանի՝ ՏԱՍՍ)», - ասել է երկրի ղեկավարը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Վերջինս կրթության նախարար Սերգեյ Կրավցովին հանձնարարել է լրացուցիչ առաջարկներ ներկայացնել այդ հարցով, «քանի որ այն, ինչ արվում է այսօր, բավարար չէ»: