Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 230, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 220 447 է, մահվան դեպքերինը՝ 5356
Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 230 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 447-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4301 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1055 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5356-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 712 է, ընդհանուր առողջացածներինը՝ 207 464, փաստացի բուժվողներինը՝ 7627 (մեկ օրում նվազել է 497-ով): Մեկ օրում արվել է 3361 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 030 335 թեստ: