Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են:
Այդ թվում՝ դեռևս չեն կարողանում որևէ քաղաքական ուժի հետ դաշինքավորվելու համաձայնության գալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությանը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ազգային օրակարգ» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ այս ուժերը Հայրենիքի փրկության շարժման մաս էին կազմում, սակայն շարժման մասնատումից հետո այս կամ այն թևին այդպես էլ չհարեցին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։