Ֆինանսական խնդիրների պատճառով Ինտերը կարող է վաճառել Լուկակուի տրանսֆերը
Միլանի «Ինտերը» կարող է տրանսֆերի հանել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ, ֆինանսական խնդիրների պատճառով միլանյան ակումբը կարող է վաճառել Լուկակուի տրանսֆերը: Միլանյան ակումբը կարող է դիտարկել նաև Մարտինեսի, Հակիմիի ու Բաստոնիիի տրանսֆերների վերաբերյալ առաջարկները:
Լուկակուի ծառայությունները հետաքրքրում են «Չելսիին» ու «Մանչեսթեր Սիթիին»: «Ինտերը» պատրաստ է իր հարձակվողից հրաժարվել միայն 120 մլն եվրոյի դիմաց:
Նախկինում հաղորդվում է, որ ակումբի նախագահը խաղացողներին խնդրել էր հրաժարվել իրենց 2 ամսվա աշխատավարձերից՝ ֆինանսական խնդիրներից խուսափելու պատճառով: