Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի չգծանշված հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին:
Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև հաղորդակցությունը շարունակվում է, և զսպվածություն ենք պահանջում՝ իրավիճակը խաղաղորեն թուլացնելու համար», - իր թվիթերյան էջում գրել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։