Չելսին ներկայացրել է 2021/2022 մրցաշրջանի տնային մարզաշապիկը (լուսանկար)
Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2021/2022 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
«Սա ամենագրավիչն ու ունիկալն է բոլոր այն մարզաշապիկներից, որոնք ես կրել եմ։ Կարծում եմ՝ այն ամբողջ աշխարհի երկրպագուների շրջանում հիթ կդառնա։ Ինձ դուր է գալիս, որ մարզաշապիկը էկոլոգիական է, կարևոր է հիշել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին»,- ասել է լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Մեյսոն Մաունտը։