Daily Mail․ Զիդանը, ամենայն հավանականությամբ, կլքի Ռեալը
Ըստ Daily Mail-ի, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:
Ըստ աղբյուրի, Զիդանը մի քանի ամիս աջակցություն չի զգացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից: Հաղորդվում է նաև, որ իսպանական գրանդի տնօրենների խորհրդի համար բավականին դժվար կլինի համոզել ֆրանսիացուն մնալ:
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացի մասնագետը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։