Թուրքիայում 2020 թվականի ընթացքում ֆեմիցիդի զոհ է դարձել առնվազն 300 կին և աղջիկ
Թուրքիայում աճում են կանանց նկատմամբ բռնության կիրառման դեպքերը, այդ թվում՝ ֆեմիցիդները (կանանց սեռով պայմանավորված սպանություն), հայտնում է Ahval թերթը։
Հայտնի է, որ Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո առայսօր ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, փակվել գրեթե 100 լրատվամիջոց և 3000 դպրոց և բռնություն կիրառվել բազմաթիվ կանանց նկատմամբ։
2020 թվականի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ֆեմիցիդի զոհ է դարձել 300 կին, սակայն կա կարծիք, որ ֆեմիցիդի ևս 171 դեպք է տեղի ունեցել։
Միևնույն ժամանակ, հարձակման են ենթարկվում ֆեմինիստական ասոցիացիաները և ֆեմինիստները: Նմանատիպ օրինակ է Ստամբուլի Բողազիչի համալսարանի ուսանող և ֆեմինիստ Բելիզին, որի նկատմամբ 20 տարեկանում երեք քրեական գործ է հարուցվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 20-ին Անկարան պաշտոնապես հայտարարել էր Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու մասին, որը, ըստ Ahval թերթի, կանանց և աղջիկներին պաշպանելու միջազգային ջանքերի ոսկե կանոններից է։