Բայդենն ակնարկել է, որ իր փոխարեն ԱՄՆ նախագահ պետք է դառնար իր ավագ որդին՝ հանգուցյալ Բոբ Բայդենը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ իր փոխարեն երկրի ղեկավար պետք է դառնար իր ավագ որդին՝ հանգուցյալ Բոբ Բայդենը: Նման խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված հարցազրույցի վերջում լրագրողը հարցրել է, թե իր նախագահության 113-րդ օրն ինչ կասեր ավագ որդուն, եթե վերջինս զանգահարեր հորը: Դրան ի պատասխան Բայդենն ասել է․ «Բոյի մասին հարցերով դուք ինձ միշտ անակնկալի եք բերում․ Տերն օրհնի նրան։ Նա պետք է նստեր այս աթոռին»։
Նշենք, որ Բոբ Բայդենն ուղեղի քաղցկեղից մահացել է 2015-ին՝ 46 տարեկանում։ Նա մահացել է այն ժամանակ, Երբ Ջո Բայդենը դիտարկում էր 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Ինչպես այդ ժամանակ հայտարարել էր Բայդենը, որդու մահից հետո որոշել է չմասնակցել ընտրություններին, չնայած այն հանգամանքին, որ մահվանից առաջ, ամերիկյան մամուլի տվյալներով, Բո Բայդենը հորը հորդորել է մասնակցել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարին:
2008-2009 թվականներին Բոբ Բայդենը մասնակցել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը։ Եղել է ռազմական իրավաբան, ունեցել է մայորի կոչում։ ԱՄՆ-ի պաշտպանության ներկայիս նախարար Լլոյդ Օսթինի հրամանատարության ներքո ծառայել է Իրաքում։