Վոլոչկովան կրկին առաջացրել է երկրպագուների զայրույթը. Նա իր շպագատը պատկերող լուսանկարը հրապարակել է Կազանում զոհերի հիշատակի օրը
Մեծ թատրոնի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան շպագատը պատկերող հերթական լուսանկարներ է հրապարակել, սակայն դրա համար անհաջող ժամանակ է ընտրել։ Մալդիվյան կղզիներում հանգստի ընթացքում արված լուսանկարը հրապարակվել է մայիսի 12-ին՝ Կազանի դպրոցում ողբերգության արդյունքում հայտարարված սգի օրը։ Լուսանկարում աստղը պատկերված է օվկիանոսի ֆոնին առեղծվածային սիրելիի հետ, որին Օլեգ է անվանում։
«Մալդիվյան արեւոր օրի հիասքանչ սկիզբ»,- հրապարակումը մակագրել է Վոլոչկովան։ Նախկին պրիմա պարուհու հետեւորդների զայրույթն անսաhման է եղել։ Վոլոչկովան նախկինում եւս անկեղծ լուսանկարներ հրապարակել է, սակայն այս անգամ երկրպագուներն առանձնակի բարկացած են։
«Կազանում սուգ է, իսկ դուք կրկես եք սարքել», «Իսկ Կազանում սուգ է։ Այսօր կարող էիր չտեղադրել», «Ամոթ, ժամանակն է, որ նա հոգեբանի դիմի, ոչ մի սրբություն չունի, ամբողջ երկիրը սգի մեջ է, վշտալի բան է տեղի ունեցել, իսկ նրան միաին սեքսուալ հաջողություններ են հետաքրքիր, ոչ աղջկանից, որ մորից չի ամաչում, այնքան գռեհիկ է»։
Ի դեպ, ողբերգության օրը՝ մայիսի 11-ին, պարուհին միացել է մյուս աստղերին, որոնք աջակցել են մահացածների ու տուժածների ընտանիքներին։ Անաստասիա Վոլոչկովան սեւ ֆոնին վառվող մոմի լուսանկար էր հրապարակել, որը մեկ օրվա ընթացքում մոտ 9,7 հազար լայք էր հավաքել։ «Մարդիկ, ինչիսի սարսափելի ողբերություն Կազանում։ Խոսքեր չկան»,- նշել էր նա։
Լուսանկարը՝ այստեղ: