Նեյմարը ցանկանում է մասնակցել Օլիմպիական խաղերին, ՊՍԺ-ն դեմ է
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում ցանկանում է մասնակցել թե՛ Ամերիկայի Գավաթին, և թե՛ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։
UOL Esporte-ի տեղեկություններով,բրազիլացին փարիզյան ակումբի ղեկավարությանն է դիմել՝ հայտնելով, որ ցանկանում է մասնակցել ոչ միայն Ամերիկայի Գավաթին, որը մեկնարկելու է հունիսի 11-ին և ավարտվի հուլիսի 10-ին, այլև՝ ՕԽ-ին։
Հավանական է, որ ՊՍԺ-ն կմերժի ֆուտբոլիստի խնդրանքն ու նրան բաց չի թողնի Տոկիո, քանի որ այն անցկացվում է ՖԻՖԱ-ի հովանու ներքո, իսկ դա նշանակում է, որ ակումբը պարտավոր չէ ֆուտբոլիստին բաց թողնել այդ մրցաշարին։
Նույն դիրքորոշումը ՊՍԺ-ն ունի նաև Կիլիան Մբապեի պարագայում, որը կարող է մրցաշարին մասնակցել Ֆրանսիայի հավաքականի կազմում, գրում է Le Parisien-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի անցկացրած 53 խաղից 25-ը բաց է թողել վնասվածքի պատճառով, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը չի ցանկանում նրան բաց թողնել Օլիմպիական խաղերին։ Եթե բրազիլացին մասնակցի Տոկիոյի խաղերին, ապա գրեթե ամբողջովին բաց կթողնի ՊՍԺ-ի միջմրցաշրջանային հատվածը։
Նեյմարն արդեն մասնակցել է 2012 և 2016 թվականներին Օլիմպիական խաղերին։ Բրազիլիայում կայացած մրցաշարը նրա թիմի համար հաղթական էր։
Ամերիկայի Գավաթը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 10-ը, իսկ Օլիմպիական խաղերը՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։
Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը ևս նախատեսված է օգոստոսի 8-ին։