A Սերիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 15 տարեկանում
«Բոլոնիայի» պաշտպան Վիսդոմա Ամեյան, մասնակցելով «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղին, տարիքային ռեկորդ է սահմանել A Սերիայում:
Իտալացին դարձել է Իտալիայի առաջնությունում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 15 տարեկան 274 օրականում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ջենոայի» դեմ խաղում Վիսդոմա Ամեյան փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին, իսկ «Բոլոնիան» պարտվել է 0:2 հաշվով: