Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու KIA-ն
Երևանում, մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, ճակատ-ճակատի բախվել են BMW և KIA մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տւժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է՝ եղել են սթափ։