Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220217 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1026974 վերջին մեկ օրում` 3723 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8124 պացիենտ. Մեկ օրում նվազել է 426-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 206752 անձ` վերջին մեկ օրում 674 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 4291 է: