Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե...

Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել․ Սեյրան Օհանյան. «Փաստ»

««Փաստի» զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այս իշխանությունները բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի

«Ցանկացած գործունեության, հատկապես պետական կառավարման մեջ, արդյունքի հասնում են փորձառուները,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սեյրան Օհանյանը:- Փորձառությունն է բերում նրան, որ մարդիկ կարող են իրենց գիտելիքները, հմտությունները, ունակություններն օգտագործել երկրի կառավարման համար»: Անդրադառնալով իր քաղաքական կողմնորոշմանը, այն է՝ «Հայաստան» դաշինքի հետ ընտրությունների գնալու թեմային՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Առաջին հերթին «Հայաստան» դաշինքի կողքին եմ, որովհետև դաշինքի ղեկավարը ՀՀ երկրորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում ղեկավարության ժամանակ Արցախում հասել ենք հաղթանակների, սկսել ենք պետականություն կերտել, իսկ ՀՀ նրան հրավիրելուց հետո ՀՀ վարչապետի, այնուհետև նախագահի պաշտոնում նա ապահովել է մեր երկրի շարունակական զարգացումը, ամրապնդվել է պետականությունը, լուրջ հիմքեր են ստեղծվել մեր անվտանգության համակարգը ձևավորելու հարցում, զարգացել է բանակը և ամենակարևորը՝ տնտեսությունը, որը և՛ երկրի, և՛ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի ամենակարևոր բաղադրիչն է: Դաշինքի կազմում է ևս երկու կուսակցություն: Դարավոր փորձ ունեցող, հայ ժողովրդին համախմբող, Հայ դատի ակունքներում կանգնած Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Սյունիքում ձևավորված «Վերածնվող Հայաստանը»:

Այս դաշինքը և դրան համակրող շատ կուսակցություններ, ՀԿ-ներ, անհատներ կարող են հասնել հաջողությունների: Այսօրվա իշխանություններին, որոնք փորձ չունեն, մանրախնդիր են և մեր երկիրն իրենց անփորձության և անգրագետ կառավարման պատճառով տարան բոլոր հաջողությունների ձախողման և պատերազմի ու պարտության, պետք է փոխարինեն փորձառուները: Բոլոր երեք նախագահների ղեկավարության ընթացքում լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել, արժեքներ, բանակցային լուրջ ներուժ ենք կուտակել: Արժեքները բանակն է, եկեղեցին, պետությունը, ինքնիշխանությունը, Արցախում տարած հաղթանակը: Դրան զուգահեռ ունեցել ենք շատ թերություններ: Այս իշխանություններն այդ բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի, իսկ բացթողումները, թերությունները բազմապատկեցին: Հիմա գալիս է փորձառու թիմ, որն իր ձեռքբերած արժեքներն ավելացնելու է և ամրապնդելու, նախկինում ունեցած իր, նաև ներկա իշխանության թերությունները հավասարեցնելու է մինիմումի: Լինելու է ուժեղ Հայաստան»:

Մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է

Զրուցել ենք նաև պատերազմի մասին: «Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է՝ երբ պատերազմ է սկսվում, ազգովի ենք մարտնչում, նշանակում է՝ պետությունն ամբողջությամբ իր ներուժն ուղղում է մարտական գործողություններում հաջողության հասնելու համար: Մարտնչում է ոչ միայն բանակը, այլ ամբողջ պետությունը: Ի՞նչ է նշանակում պատերազմում նոր հաջողություններ: Նշանակում է լավագույն հիմքերի վրա դնել նախ և առաջ պետական կառավարման համակարգը, ստեղծել գերագույն հրամանատարի ռազմակայանը և անընդհատ կառավարել: Այդ ամենը փորձարկել ենք մի քանի զորավարժությունների, առաջինը՝ «Շանթ 2015» զորավարժության ընթացքում: Նշանակում է մոբիլիզացնել պետության ամբողջ ուժերը, կառավարությունը դնել ռազմական ռելսերի վրա, որպեսզի այն ֆինանսական, համակողմանի այլ նյութատեխնիկական ապահովմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տարածքների խորքում, պետության ներսում օպերատիվ կահավորման բանակի համար ինժեներական կառույցներ ստեղծելու համար աշխատանքներ իրականացնեին, ընդ որում՝ իրականացվում է նաև պետբյուջեի վերաբաշխում:

Հաջորդիվ մոբիլիզացվում են մարդկային ռեսուրսները, ԱԺ-ի բոլոր խմբակցություններն ու նրանց հանձնաժողովները, հատկապես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովներն իրենց ողջ ուժը դնում են երկիրը համախմբելու, հատկապես տարածքային կառավարման բոլոր մարմինները: Մեր պատմության ընթացքում մեզ է փոխանցվել մի կարևոր առանձնահատկություն՝ վտանգի պահին միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ միասնականությունը չկարողացանք ապահովել: Միասնականությունը չի գործել, դա պետության կառավարման խնդիրն է: Հատկապես բանակի համար զորահավաք անցկացնելը, այսինքն՝ մոբիլիզացիա անցկացնելու, համալրելու ԶՈւ ստորաբաժանումները և ամենակարևորը՝ պետության ներսում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ՝ կարգապահություն բոլոր կառույցներում, կառավարման կետերում և այլն:

Ունեցել ենք թերացումներ նաև ԶՈւ կառավարման համակարգում: Զինված ուժերի ղեկավարությունը, ինչպես Ապրիլյան պատերազմից հետո, պարտավոր է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը վեր կհանի դրական և բացասական կողմերը և հետևություններ կանեն: Այն, որ կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման մեջ բավականին լուրջ թերություններ ենք ունեցել, միանշանակ է».-ասում է Օհանյանը:

Կարո՞ղ էին արդյոք հաջողություններ ունենալ: «Մարտական գործողություններին զուգահեռ երկրի ղեկավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում: Գտնում եմ, որ և՛ անվտանգության խորհուրդներում, և՛ այն կետերում, որտեղ պետք է ճիշտ եզրակացություններ կազմեին ռազմաքաղաքական իրավիճակից, մանրակրկիտ գնահատեին իրադրությունը, մեր հակառակորդին, մեր ուժերը, վերախմբավորման խնդիրները և այլն, ապա կարող էինք հասնել հաջողությունների: Երբ գերագույն հրամանատարին ասում ենք՝ բավականին թերություններ ես ունեցել, անգրագետ ես ղեկավարել, «Իմ քայլը» և նրան համակրողները պաշտպանում են գերագույն հրամանատարին: Կարող եմ հետևյալն ասել՝ ո՞վ էր գլխավորում մեր կառավարությունը: Վարչապետը: Ո՞ւմ էր ենթարկվում ՊՆ-ն և Գլխավոր շտաբը:

Կառավարությանը: Եթե գերագույն հրամանատարն այսօր ասեր՝ հարգելի ժողովուրդ, էլ ի՞նչ պետք է անեի, մարտական գործողությունների ժամանակ ներկայացա, համախմբեցի, կառավարությունը և ԱԺ-ն մոբիլիզացրեցի, միասնական գնացինք թիկունք կանգնեցինք բանակին, մարտական գործողությունների ժամանակ այս մարդուն պաշտոնից ազատեցի, այս զինծառայողին պաշտոնազրկեցի, քրգործ հարուցեցի, մեկ ուրիշին նշանակեցի, այդ հրամանատարը հակագրոհ կազմակերպեց և հաջողության հասավ, այդ դեպքում նրան կարելի էր հասկանալ: Իսկ երբ գործողություններին զուգահեռ, նահանջի հետ մեկտեղ գեներալական կոչումներ է շնորհում, պաշտոններ և ազգային հերոսի կոչումներ է տալիս, միանշանակ հասկանալի է, որ նա չի տիրապետել իրավիճակին: Եթե տիրապետեր, ունենար կառավարման ունակություններ, ամենը մինչև վերջին մանրուքը կուսումնասիրեր և միայն դրանից, օրինակ՝ խրախուսման, պատժելու և այլ որոշումներ կընդուներ:

Այս առումով ռազմական կառավարման մեջ գերագույն հրամանատարի կողմից որևիցե աջակցություն չի եղել, սա ակնհայտ է, նույնիսկ առանց խորանալու, թե ինչ հրամաններ է տվել գերագույն հրամանատարը, որտեղ է երևացել նրա կառավարման անընդհատությունը: Այս առումով ամեն ինչում բանակին մեղադրելը ճիշտ չէ, մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է»,- ասում է Սեյրան Օհանյանը:

Զենքի մատակարարման ընթացակարգի մասին

Տևական ժամանակ է՝ քրեական գործ է հարուցված զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Խնդրում ենք որպես պաշտպանության նախկին նախարար անդրադառնալ զենքի մատակարարման հարցերին: Միևնույն ժամանակ հարցնում ենք՝ զենքի որակի հետ կապված՝ ի՞նչ ազդեցություն կարող է լինել պատերազմի ընթացքի վրա: «Ժամանակակից համազորային օպերացիաներում երկու գործոն կա, որոնք բերում են հաջողությունների: Առաջինը զինվորն է, մարդը և երկրորդը՝ սպառազինությունը, զենքը: Երկուսի նկատմամբ պետք է լինել ուշադիր, հոգատար: ՀՀ-ում գոյություն ունեն նյութատեխնիկական ապահովման՝ մատակարարման համապատասխան ընթացակարգեր:

Գերատեսչության ծրագրի համաձայն՝ տեղի են ունենում գնումների ընթացակարգեր, մրցույթի արդյունքում շահող կազմակերպությունները կատարում են պահանջը, պատվիրատուն էլ պարտավոր է ընդունել այդ ամենը տեխնիկական բնութագրի, պահանջների համաձայն: Սպառազինության ձեռքբերման համար գոյություն ունեն պետությունում հաստատված և պետական բոլոր գերատեսչություններով անցնող ընթացակարգեր: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լիցենզիա ունենա՝ գնման և ներմուծման, վաճառքի և արտահանման, բացի դա, եթե ումից գնում ես սպառազինություն և այդ պետությունը թույլ է տալիս, ապա նաև տարանցիկ փոխադրման, այսինքն՝ նաև երրորդ երկրին վաճառքի թույլտվություն: Այս ընթացակարգերում մատակարարը կատարում է պատվիրատուի պահանջը: Մեր բանակում շատ չեն կազմակերպությունները, որոնք ունեցել են այդ թույլտվությունները: Մատակարարը մատակարարում է, ԳՇ-ում կա համապատասխան հանձնաժողով, որի կազմում կան նաև վարչություններ, որոնք վերահսկողություն են իրականացնում: Եթե սպառազինությունը որակով է, այն ընդունում են:

Եթե սպառազինությունը մեծ քանակի է, այն հնարավոր չէ ամբողջությամբ ստուգել, այդ դեպքում ստուգումն իրականացվում է ընտրովի, բայց այնպես, որ ապահովվի մաքսիմալ ստուգումը: Եթե զենքն անորակ է, այն վերադարձվում է, և այդտեղ մատակարարը կապ չունի: ԳՇ սպառազինության վարչությունը վերադարձնում է ապրանքը, եթե մատակարարը կարողանում է, թերությունը վերացնում է, եթե չի կարողանում, ապա այդ անորակ ապրանքը հետ է տանում: ՊՆ-ում մի քանի մատակարարներ են եղել: Դավիթ Գալստյանը մեր բանակի մատակարարներից մեկն է եղել: Մինչև ինձ էլ իրականացրել է մատակարարումներ: Որքան հիշում եմ, խնդիրներ եղել են: Օրինակ՝ երբ Ուկրաինայում քաղաքական գործընթացներ էին, մատակարարման մեջ ուշացումներ են եղել: Կամ եթե որակով չի եղել, ԳՇ-ն ապրանքը վերադարձրել է նրան: Բայց նա ունեցել է բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, այդ թվում՝ նաև տարանցիկ փոխադրման:

Դավիթ Գալստյանի փաստաբանը չեմ, դրա մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող է տալ ՊՆ-ն: Վերջին մատակարարումների մասին տեղեկություններ չունեմ: Բայց հստակ է մի բան՝ եթե սպառազինության որակի հետ կապված գործ ունենք քիչ քանակության հետ, այն չի կարող գործուն ազդեցություն ունենալ մարտական գործողությունների վրա»,- ասաց Օհանյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan