Դիանա Գրիգորյանի հրապուրիչ կերպարը
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր Instagram-ում տեղադրված կադրերում Դիանան կրում է զոլավոր զգեստ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, երեկոյան շպարով է։ Հրապարակմանը կից Դիանան գրել է․
«Այս կյանքում խաչմերուկները շատ են, կարմիր, կանաչ, դեղին լուսազդանիշներն անդադար հետեւում են մեզ, սարսափելին այն է, որ մեր կյանքում դեղին`սպասման լուսազդանիշն է հաճախ հանդիպում, սպասում, սպասում, անդադար ու անընդմեջ սպասում:
Խաչմերուկներն իրոք շատ են, տարակուսանքը`մեծ, որն է մերը, որն է այն ուղին, որն ուղղորդված է Տիրոջ կողմից. Աղոթել է պետք, աղոթել եւ կրկին սպասել, կրկին այդ դեղին, սպասման գույնը, որն ամենահաճախն է հանդիպում մեզ»: