«Ավելի քան 650 000 մարդ 2020-ին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն է ստացել». Միշուստին
Ավելի քան 650 000 մարդ ռուսական քաղաքացիություն է ստացել 2020 թվականին, ինչը 30 տոկոսով ավելին է, քան 2019 թվականին գրանցված ցուցանիշը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Պետդումայում կառավարության ամենամյա հաշվետվության ներկայացումնից հետո պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Մենք պարզեցրել ենք քաղաքացիության մասին հայտարարությունների դիտարկման, լեզվի իմացության շուրջ հարցազրույցների ընթացակարգը: Դա հատկապես կարևոր է Ղազախստանի, Ուկրաինայի և Բելառուսի բնակիչների համար: Պարզեցված կարգով անցյալ տարի քաղաքացիություն է ստացել ավելի քան 650 000 մարդ, ինչը մոտ 30 տոկոսով ավելին է 2019 թվականից»,- նշել է կառավարության ղեկավարը: