Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։
Մայիսի 13-16-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Երևան քաղաքում՝