ԱՄՆ-ում 5-ամյա տղան արթնացրել է ընտանիքի քնած անդամներին` նրանց փրկելով հրդեհից
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Համլեթ քաղաքում 5 տարեկան տղան փրկել է ընտանիքի անդամների կյանքը, հայտնում է WSBT հեռուստաալիքը։
Մայրերի օրվա տոնական մթնոլորտն ամերիկյան այս ընտանիքի համար վերածվել է պատահարի, որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Առավոտյան 5-ամյա տղան վազել է դեռևս քնած մոր մոտ և արտասվելով ցույց տվել դուռը, որտեղից հստակ երևացել է տանը բռնկված հրդեհը։
Ամբողջ ընտանիքը դուրս է եկել տնից, տունն ամբողջությամբ այրվել է։ Ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է հարազատների մոտ բնակության։
Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է օդորակիչում և շատ արա տարածվել ամբողջ տնով։ Ընտանիքի հայր Թոնի Բենթը նշել է, որ եթե որդին նրանց չարթնացներ, նրանք չէին կարողանա դուրս գալ տնից։
Բենթը հավելել է, որ 7 տարի առաջ տանը մեկ անգամ հրդեհ բռնկվել էր, որի հետևանքով այրվել էին 2 ննջասենյակները։ Ընտանիքը հրդեհից հետո տան ամբողջական վերանորոգում էր արել, և այն ավարտել 2021 թվականին։