Բրիտանական կղզում գտնվող մոտ 900-ամյա ամրոցի համար նոր աշխատակից են փնտրում, որը կկարողանա շաբաթական առնվազն 5 օր ապրել ամրոցում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիային պատկանող Սենթ Մայքլս Մաունթ կղզում գտնվող ամրոցի համար նոր մենեջեր են փնտրում:
Ինչպես հայտնում է BBC News-ը, Քորնուելի ափերին գտնվող պատմական կղզում տեղակայված կալվածքի համար փնտրում են աշխատակցի, որը կկարողանա շաբաթական առնվազն 5 օր բնակվել ամրոցում և «գործնական մոտեցում» դրսևորել պարտականություններն իրականացնելիս:
Նշվում է, որ դեպի ամրոց տանող միակ ճանապարհը ծովով է անցնում և կղզի հասնել հնարավոր է նավով` մակընթացության ժամանակ:
Ըստ ամրոցի կառավարչի` այնտեղ ապրելու առավելություններից գլխավորը ցանկացած պատուհանից ծովը տեսնելու հնարավորութունն է: Իսկ թերությունն այն է, որ հնարավոր չէ պիցցա պատվիրել:
Կալվածքից հայտնում են, որ փնտրում են նրբանկատ պահվածքով զուսպ և կարեկից մեկին: Հիմնական պարտականությունն է լինելու յուրաքանչյուր օրվա վերջում հանրային սենյակները ստուգելը և կարգուկանոնին հետևելը:
Ամրոցը թվագրվում է 1135 թվականին, երբ սկսվել է շինարարությունը: Կղզին մայրցամաքին կապող փոքրիկ արահետ կա միայն: Կղզին իր անվանումն ստացել է այն դեպքից հետո, երբ Սուրբ Միքայելը հայտնվել է մի խումբ ձկնորսների առաջ Քրիստոսից առաջ 495 թվականին: