Calciomercato․ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը Ռոմայի հետ՝ Մոուրինյուի պատճառով
Հենրիխ Մխիթարյանը դադարեցրել է «Ռոմայի» հետ բանակցությունները պայմանագիրը երկարաձգելու շուրջ ՝ կապված Ժոզե Մոուրինյոյի հետ, ով ամռանը կգլխավորի հռոմեական ակումբը:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Յուրահատուկի» գալը դրդել է հայ ֆուտբոլիստին դիտարկել այլ տարբերակներ: Դա պայմանավորված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի ընթացքում Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի բարդ հարաբերություններով:
Հաշվի առնելով դա, Մխիթարյանը կարծում է, որ կարող է կորցնել իր առաջատարի դիրքը հռոմեացիների ճամբարում: Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում կարողացել է դառնալ 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ 90min-ը գրել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին հերթին կցանկանար հանդիպել և զրուցել նորանշանակ մարզչի հետ, որից հետո նոր կողնորոշվել իր ապագայի հարցում։