Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ...

Դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բարձրացնող ձայնագրություն էր․ Ռուբեն Վարդազարյանը՝ Արմեն Բեկթաշյանի՝ համացանցում տարածված խոսակցության մասին. «Հրապարակ»

«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան՝ վիճարկելով Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, և պահանջել են դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Երկու բողոքները քննվում են տարբեր դատավորների վարույթում։ Առաջինը քննում է Երևանի Կենտրոն դատարանի դատավոր՝ նախկինում Նոր Նորքի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ երկրորդը՝ Արմինե Մելիքսեթյանը։

Երեկ պետք է դատական նիստ կայանար, սակայն հետաձգվել է։ Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազությունն ուզում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Պարզ է՝ չեն ուզում, որ անկախ և ինքնուրույն դատավորի համարում ունեցող Հարությունյանը քննի այս բողոքը։ Ակնհայտ է, որ հերթական փուչիկ քրեական գործը կարող է դատարանում փլվել և հերթական անգամ խայտառակել դատախազությանը։

Ռ․ Վարդազարյանն անդրադարձավ նաև օրերս համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը, որտեղ դատավոր Արմեն Բեկթաշյանն ինչ-որ անձանց հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել իրեն և խնդրել կալանքից ազատել Ալավերդցի Վահագն անունով քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին։ Հարցրինք նրան՝ հնարավո՞ր է այս ձայնագրությունը քննության առարկա դառնա նախաքննական մարմնի կողմից։

«Չեմ կարծում, որ կարող է ապօրինի ձայնագրությունը քննության առարկա դառնալ»,- ասաց նա։

- Բայց Դուք պարզե՞լ եք՝ որքանով է այդ ձայնագրությունն ապօրինի, ով է դա կատարել, ինչ նպատակով։

- Չէ, տեղյակ չեմ։ Եթե օրինական լիներ, նախաքննական մարմինը կամ օպերատիվ մարմինը կհրապարակեր։ Եթե հայտնվել է իշխանական կայքերից մեկում, ենթադրում եմ, որ ապօրինի է եղել։

- Իսկ պա՞րզ է, թե ովքեր են խոսում դատավոր Բեկթաշյանի հետ այդ ձայնագրության մեջ։

- Չէ, պարզ չէ, թող նախաքննությունը պարզի։

- Դուք այս հարցով դիմելո՞ւ եք դատարան, որ պարզեք, թե ինչու են գաղտնալսել։

-Իսկ ո՞ւմ են գաղտնալսել։ Դուք ասում եք՝ Վարդազարյանի սկանդալային ձայնագրություն, Վարդազարյանը մի հատ ձեն հանե՞լ ա էդ ձայնագրության մեջ։ Բեկթաշյանն ինքն իրեն խոսում ա, մենախոսություն է՝ ըստ ձայնագրության։ Ի՞նչ կապ ունի Վարդազարյանը դրա հետ։

- Ձեր թեմայով է, Ձեր մասին է խոսում, դրա համար են այդպես ասում, ձայնագրության հրապարակման վրա էլ Ձեր նկարն էր դրված։

- Եթե իմ նկարն են դրել, ուրեմն ի՞մ մասին է։ Իսկ ինչո՞ւ գլխավոր դատախազի նկարը չեն դրել, նրա մասին էլ է խոսվում։

- Ամեն դեպքում, այս ձայնագրությանն ինչ-որ իրավական գործընթաց պե՞տք է հետևի, ի՞նչ եք կարծում։

- Վստահ եմ, որ իրավական հետևանք լինելու է։

- Ո՞ւմ կողմից է դա նախաձեռնվելու, փաստացի սա Ձեր հեղինակության վրա է ազդում։

- Իմ հեղինակության վրա՞ է ազդում։ Դա միայն դրական առումով է ազդում իմ հեղինակության վրա։

- Ինչո՞վ։ Մարդիկ ասում են՝ տեսա՞ք, Վարդազարյանը, ամեն դեպքում, փորձել է միջամտել արդարադատությանը՝ զանգել, ասել է դատավորին, որ ազատ արձակի։

- Ասել է՝ ուշադիր եղիր, սա պետության խնդիր է, սա դատական համակարգի խնդիրն է։ Դրանով իմ հեղինակությունը միայն բարձրանում է և ոչ թե հակառակը։ Եթե դատավորին զանգում ասում ես՝ ուշադիր եղիր, կարևոր հարց ա, դրանով, ընդհակառակը, իմ ուշադրությունն է կարևորվում և կարևորվում է այն, որ ես աչալուրջ եմ և հետևում եմ, որպեսզի աղմկահարույց գործերի նկատմամբ դատավորներն ուշադիր լինեն։

- Ամեն դեպքում չեք հերքում, որ այդ ձայնագրության մեջ Բեկթաշյանը հենց Ձեր մասին է խոսում, և Դուք իսկապես զանգել եք նրան այդ հարցով։

- Այ, դա պետք է պարզել Բեկթաշյանից։ Քանի որ Բեկթաշյանի մենախոսությունն է, ես չեմ կարող ասել՝ Բեկթաշյանն ինչ նկատի ունի։ Ես կարող է տասն անգամ Բեկթաշյանի հետ խոսացած լինել այս ընթացքում, ես ի՞նչ իմանամ՝ ինքն ինչը նկատի ունի, ո՞ր զրույցը նկատի ունի։

- Հենց այն զրույցը, որի մասին քիչ առաջ ասում էիք, որ զանգել և ասել եք՝ սա պետության, դատական համակարգի խնդիրն է։

- Ես չգիտեմ՝ դա երբ է եղել, որ օրն է եղել, ինչ հարցով է եղել, այդ ձայնագրությունը, որ կատարվել է, դա հենց նո՞ւյն օրն է եղել, մյուս օրն է եղել, մի ամիս հետո է եղել։ Էնքան կիքսեր կան էդ ձայնագրության հետ կապված, որ մինչև դրանք չպարզվեն, ինձ ոչ ոք չի կարող հարց տալ։

- Իսկ Դուք գործընթաց սկսելո՞ւ եք այդ ձայնագրության հետ կապված, թե՞ Ձեր հեղինակությանն առնչվող որևէ խնդիր չեք տեսնում։

- Չէ, ինչի՞ համար, դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բարձրացնող ձայնագրություն էր։ Ես էդպես եմ գնահատում»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan