Տանզանիայում երկու կալանավոր, որոնց ներում էր շնորհվել նախագահի կողմից, ծեծելով սպանվել են
Տանզանիայում երկրի նախագահ Սամիա Սուլուխ Հասանի կողմից ներում ստացած հազարավոր կալանավորներից երկուսը ծեծելով սպանվել են ամբոխի կողմից:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանց երկուսին բռնել էին գողացված իրերով: Նրանց ծեծելով սպանել են Կիբախ առափնյա քաղաքի բնակիչները:
Ոստիկանությունը կոչ է արել հանրությանը թույլ տալ ոստիկաններին զբաղվել հանցագործներով, ինչպես նաեւ խտրականության չենթարկել նախկին դատապարտյալներին: