«Ձեր ներսի բնությունն է խոսում ձեր բնավորության, ճաշակի ու համեստության մասին». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ ու դստեր հետ
Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին, դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի ու դստեր հետ։ «Ձեր ներսի բնությունն է խոսում Ձեր բնավորության, ճաշակի ու համեստության մասին»,- գրել է նա։
Ավելի վաղ Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել՝ այն ուղեկցելով հետեւյալ մեկնաբանությամբ. «Որքան մեծ է պատասխանատվությունդ, այնքան սիրով է ընտանիքդ, խաղաղ օջախդ, կառավարելի աշխատանքդ, վստահելի ընկերներդ, հարգանքով հարազատներդ, հաջողակ օրդ։ Դու պատասխանատու ես հոգ տանել նրանց` ովքեր օգնում են քեզ լինել ուժեղ ու կայացած։ Պարոնա՛յք պատասխանատվությունը խոսում է մարդու լրջության ու հաջողության մասին»։