Իրանում սկսվել է նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցումը
Իրանում երեքշաբթի սկսվել է այն թեկնածուների հայտերի ընդունումը, որոնք ցանկանում են գրանցվել առաջիկա` տասներեքերորդ հերթական նախագահական ընտրություններին: Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ այսպիսով Իսլամական Հանրապետությունում տրված է ընտրական գործընթացների մեկնարկը:
Թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար գրանցվել ցանկացողները պետք է դիմեն մինչև շաբաթ օրը, մայիսի 15-ը, ներկայանալ ՆԳՆ շտաբ և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր: Օրենքի համաձայն՝ նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից 5-10 օրվա ընթացքում: Խորհրդի կողմից ընտրություններին մասնակցելու համար հաստատված թեկնածուները հայտնի կդառնան մայիսի 26-27-ը:
Մայիսի 28-ից թեկնածուներին թույլատրվում է նախընտրական քարոզարշավ անցկացնել, որը կտևի մինչև հունիսի 16-ը: Հունիսի 17-ին և 18-ին՝ ընտրությունների օրը, քարոզարշավը կարգելվի: Բոլոր հրապարակային միջոցառումները նախընտրական արշավի ընթացքում այս տարի պետք է անցկացվեն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սանիտարական պահանջները: