Եթերային զգեստ, հմայիչ կերպար. Մարինկա Խաչատրյանի լուքը
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր եթերային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ, միջին երկարության զգեստ է կրում։ Մարինկան այն համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերն ու նախընտրել վառ շպար, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր պրինտով շապիկ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Մարինկան, որն այս շրջանում նկարահանում է «Երկուսով» հեռուստասերիալում, արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ արեւային ակնոցը։ Հետեւորդները դերասանուհուն հաճոյախոսություններ էին գրել․ «Նուրբ»։