Նիկաս Սաֆրոնովը բողոքել է հարուստ գործարարի կնոջ ոտնձգություններից
Ռուս հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովը պատմել է, որ ժամանակին դարձել է հարուստ հաճախորդի ոտնձգությունների զոհը։ Նկարչի խոսքով՝ ծանոթության պահից կինն իր նկատմամբ ուշադրության նշաններ է ցույց տվել, հայտնում է «Էքսպրես Գազետա»-ն։
Սաֆրոնովը նշել է, որ իրեն է դիմել Շվեյցարիայից հարուստ ձեռնարկատեր եւ խնդրել է նկարել կնոջ դիմանկարը։ Վերջինս ցանկացել է կերպարանք ընդունել մերկ։
«Մեկ ձեռքը կդներ որովայնից մի փոքր ներքեւ, մեկ հառած աչքերով կնայեր ինձ, բայց կանցներ կողքովս եւ իբրեւ պատահաբար կդիպչեր ինձ։ Արդյունքում նա այնքան էր իրեն ազատություն տվել, որ սկսել էր ոտնձգել իմ նկատմամբ․ ուղիղ տեքստով հայտարարեց, որ ցանկանում է քնել ինձ հետ»,- ասել է նկարիչը։
Սաֆրոնովը հաճախորդի դիմանկարը չի նկարել, վերադարձրել է գումարը նրա ամուսնուն, իսկ համառ հաճախորդը դեռ երկար ժամանակ գրում էր նրան ու զանգահարում։ Նկարիչը հավելել է, որ նրան որպես ռոմանտիկ օբյեկտ չի դիտարկել, չկար համակրանք ու «քիմիա», բացի այդ՝ ինքն էթիկապես ճիշտ չի համարել ինտիմ հարաբերությունները բնորդուհու հետ։