«Լացիոյի» սեփականատերը պետք է մեկ ամսում վաճառի իր մյուս ակումբը
Հռոմի «Լացիոյի» սեփականատեր Կլաուդիո Լոլիտոն ստիպված է վաճառել իր մյուս ակումբը՝ «Սալերնիտինան», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա A Սերիայում, փոխանցում է Football Italia-ն:
23 տարվա մեջ առաջին անգամ «Սալերնիտինան» նվաճել է Իտալիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր: Կանոնադրության համաձայն՝ սեփականատերը չի կարող 2 և ավելի ակումբ ունենալ նույն լիգայում: Ստացվում է, որ Լոլիտոն 30 օրվա ընթացքում պետք է վաճառի ակումբներից մեկը: