Ժիրինովսկին խոստացել է փակել «Вечерний Ургант» նախագիծը հաղորդավարի կատակի պատճառով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում պատմել է Իվան Ուրգանտի կատակի պատճառով «Առաջին ալիքով» հեռարձակվող «Вечерний Ургант» շոուն փակելու մտադրության մասին։
Ապրիլի կեսերին Ժիրինովսկին Պետական դումայի նիստի ընթացքում խոսել է Ռուսատանի կոմունիստական կուսակցության առաջնորդի սպասվող փոփոխության մասին։ Ըստ նրա՝ Գենադի Զյուգանովի փոխարեն առաջնորդ պետք է դառնա Յուրի Աֆոնինը։ Ուրգանտն ուշադրություն էր հրավիրել քաղաքական գործիչների վաղեմի հարաբերությունների վրա եւ նրանց համեմատել էր «ընտանեկան զույգի հետ»։
Հեռուստահաղորդավարը որպես օրինակ ներկայացրել էր «պլացքարտ վագոնի երկու հարկեր, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում միավորվել»։
«Հաղորդումը կփակենք։ Բավական է, Վանյա, ծիծաղել է բոլոր վրա, հիմա թող վերջապես աշխատի։ Նա ինչ-որ մասնագիտություն ունի, ինչ-որ բան պետք է անի։ Թող աշխատի, կփակենք»,- ասել է Ժիրինովսկին։