Սաուդյան Արաբիան Իսրայելին մեղավոր է համարում տարածաշրջանում լարվածության սրման մեջ
Սաուդյան Արաբիան կոչ է անում միջազգային հանրությանն Իսրայելին մեղավոր ճանաչել տարածաշրջանում լարվածության սրման մեջ: Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության կողմից երեքշաբթի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թագավորությունը միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել, որ [Երուսաղեմում] ներկայիս հակամարտության սրման մեջ մեղավոր է իսրայելական օկուպացիան, եւ նաեւ կոչ է անում [Իսրայելին] անհապաղ դադարեցնել միջազգային նորմերը խախտող բոլոր գործողությունները»,- ընդգծել է ԱԳՆ-ն:
Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ «ամենախիստ ձեւով դատապարտում է իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթի անձեռնմխելիության վրա կատարված բացահայտ հարձակումները, ինչպես նաեւ՝ հավատացյալների անվտանգության դեմ ուղղված հարձակումները»:
«Թագավորությունը սատարում է պաղեստինցիներին եւ սատարում է օկուպացիային վերջ տալուն եւ Պաղեստինյան հարցի արդարացի եւ համապարփակ լուծմանը հասնելուն ուղղված բոլոր ջանքերին, որը թույլ է տալիս, որպեսզի պաղեստինցիներն իրենց անկախ Պաղեստինյան պետությունը ստեղծեն 1967 թվականի սահմաններով»,- հավելել են ԱԳՆ-ում:
Ըստ պաղեստինյան Al-Quds թերթը հայտնել է, ոչ ավելի վաղ իսրայելցի իրավապահները բռնի ուժով վտարել են հավատացյալներին Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից: Երկուշաբթի «Իզեդին ալ-Քասամ» խմբավորումը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իսրայելական իշխանություններին մայիսի 10-ին ժամը 18:00-ին (Մոսկվայի ժամանակով) դուրս բերել բոլոր ուժայիններին Տաճարի լեռ թաղամասից եւ Շեյխ Ջարահից շրջանից, ինչպես նաեւ՝ ազատել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են վերջին բախումների ընթացքում:
Ըստ իսրայելցի զինվորականների՝դրանից հետո Գազայի հատվածից ավելի քան 150 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնց մի մասը իսլամական բանակին հաջողվել էր որսալ: Իսրայելն ի պատասխան հարվածներ է հասցրել Գազայում արմատականների թիրախների ուղղությամբ: