Չեն հասցրել հաշտվել. 57 տարեկանում մահացել է երգչուհի Ադելի հայրը
57 տարեկանում քաղցկեղից մահացել է բրիտանացի երգչուհի Ադելի հայրը՝ Մարկ Էվանսը։ Երգչուհին այդպես էլ չի կարողացել հաշտվել հոր հետ, անկախ նրանից, որ վերջինս քաղցկեղ ուներ, հայտնում է The Sun-ը։
Մարկը հեռացել է ընտանիքից, երբ ապագա աստղը երեք տարեկան չի եղել։ Ավելի ուշ նա ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։
2011թ․-ին «Գրեմմի» մրցանակակրի եւ հոր հարաբերություններն ավելի են վատացել։ Նա փորձել է ուշադրություն գրավել դստեր հետ ծնողական կապի շնորհիվ, որի հայտնիությունն արագորեն մեծանում էր։ Նա լրագրողներին հարցազրույց էր տալիս առանց դստեր թույլտվության։ Հետո պնդում էր, որ ինքն ու դուստրը հաշտվել են, ինչն Ադելը հերքում էր։
2019թ․-ին հաղորդվում էր, որ Մարկ Էվանսը՝ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող երգչուհու հայրը, աշխատում է որպես վարորդ-առաքիչ «Yodel» առաքման ծառայությունում։
Նրա մոտ աղիքի քաղցկեղը հայտնաբերվել է 2013թ․-ին։ Նույն թվականին նա հարցազրույցում նշել է, որ ցանկանում է վերադարձնել դստերը եւ խոստովանել է, որ վատ հայր է եղել։ Սակայն պարբերականի հաղորդմամբ՝ նրանք այդպես էլ չեն հաշտվել։ Ամեն դեպքում, ինսայդերի հաղորդմամբ՝ նրա մահվան մասին տեղեկությունը վշտացրել է փոփ աստղին։