«ԱՄՆ-ն աջակցում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հորդանանի արտգործնախարար Այման Հուսեյն Աբդալլահ աս-Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որը Վաշինգտոնն աջակցում է «երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բլինկենը դատապարտել է Իսրայելի վրա հրթիռակոծությունները և Երուսաղեմում լարվածության կապակցությամբ անհանգստություն հայտնել:
«Զրուցակիցները համաձայնել են հրատապ ապաԷսկալացման անհրաժեշտության և Երուսաղեմում Սուրբ վայրերի պատմական ստատուս-քվոյի պահպանման կարևորության և դրանում Հորդանանի դերակատարության հարցում։ Պետքարտուղարը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն՝ Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով: