ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Բելառուսի իշխանությունների դեմ
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ը գրեթե պատրաստել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը Բելառուսի իշխանությունների դեմ, գրում է RT-ն:
«Բելառուսում ռեժիմը շարունակում է ճնշել և վախեցնել իր քաղաքացիներին: Այժմ այն հետապնդում է նաև լեհական համայնքին: Մենք աշխատում ենք պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա, որը, հուսով եմ, կընդունվի առաջիկա շաբաթների ընթացքում», - Բորելի խոսքերը մեջբերում է DW- ն:
ԵՄ խորհրդի նիստից առաջ նա բացատրել է, որ չորրորդ փաթեթի երկարատև նախապատրաստումը պայմանավորված է նրանով, որ Բրյուսելը պետք է ուսումնասիրի, թե որքանով են արդյունավետ Բելառուսի իշխանությունների դեմ արդեն իսկ կիրառված պատժամիջոցները:
Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ բելառուսական կողմը պատրաստել է հնարավոր պատասխան միջոցներ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների դեպքում: