Աննա՛ Հակոբյան, չփորձես հանկարծ իմ դուռը թակել, քեզ համար իմ դուռը փակ է․ Մարգարիտա Խաչատրյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Շուշիի ազատագրման օրը Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել էր արցախյան երկրորդ պատերազմում նահատակված զինծառայողներից մեկի ընտանիքին: Համացանցում շրջանառվող լուսանկարում հստակ երևում է, թե սգացող ընտանիքն ինչպիսի ջերմությամբ ու գորովանքով է դիմավորում վարչապետի տիկնոջը: «Իրավունքի» հետ զրույցում տեղի ունեցածի մասին իր դիտարկումներով հանդես եկավ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Մարգարիտա Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ամեն վերք իր տիրոջն է ցավեցնում, սակայն անհասկանալի է, թե սևազգեստ մայրն ինչպես կարող է Աննա Հակոբյանին դիմավորել այդօրինակ կեցվածքով. «Ծնողի համար որդուց թանկ բան չկա, ինչ ուզում է լինի, ով ուզում է այցելի, դրանով վիշտը փարատել հնարավոր չէ: Չեմ հասկանում, թե ինչու են սևազգեստ մայրերը հրճվանքով դիմավորում այդ կնոջը, որի անունն անգամ տալ չեմ ուզում: Ինչևէ, իրենց իրավունքն է: Մեկ տարի առաջ, երբ ես ասում էի, որ արյունահեղություն է լինելու, ինձ ասում էին՝ տիկին Մարգարիտան փող է ուզում: Հիմա հասկացա՞ք՝ ով էր փող ուզում և ով է հող ուզում: Վիշտն ահավոր շատ է: Աննա՛ Հակոբյան, չփորձես հանկարծ իմ դուռը թակել, քեզ համար իմ դուռը փակ է: Իսկ Նիկոլ Փաշինյանն առանց ամոթի, առանց մեր վիշտը հարգելու, կրկին սողաց Եռաբլուր...»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։