«Տարբերվող». Եվա Զոհրաբյանի լուսանկարը
Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ Եվան արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Տարբերվող»։
Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե բաճկոն էր կրում։ Եվան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ «Հարկավոր չէ հայտնի լինել։ Դուք պարզապես պետք է դառնաք նա, ումով կհպարտանան ձեր ծնողները»,- մեկնաբանություններում Մերիլ Սթրիփի խոսքերը մեջբերել էր նա։