Բայդենն ու Ստոլտենբերգը կմասնակցեն Բուխարեստյան գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցեն բուխարեստյան 9-յակի գագաթնաժողովին, որը կկայանա «հիբրիդային ռեժիմով» մայիսի 10-ին Բուխարեստում, հաղորդում է Լեհաստանի ԱԱԾ պետ Պավել Սոլոխը:
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հրավերք են ուղարկել ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, այնպես էլ ԱՄՆ նախագահին: Վերջիններս հաստատել են իրենց մասնակցությունը»,- ասել է Սոլոխը:
Գագաթնաժողովը նվիրված է անվտանգության հարցերին և կլինի 3 ծովերի նախաձեռնության շրջանակում: Գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարության ժամանակ կնշվի նաև Ուկրաինայի իրավիճակի և սևծովյան ավազանի անվտանգության հարցը:
«Անկասկած, ուկրաինական հարցը այնտեղ կշոշափվի»,- ասել է Սոլոխը:
Գագաթնաժողովի հիբրիդային ձևաչափը ենթադրում է, որ Ռումինիայի և Լեհաստանի նախագահները կմասնակցեն անձամբ, իսկ մյուսները կմիանան օնլայն ռեժիմով: Հիշեցնենք՝ բուխարեստյան 9-յակը ձևավորվել է 2015 թվականին Ռումինիայի և Լեհաստանի նախաձեռնությամբ: Նրա կազմում են նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան: