Ոչ մի վայրկյան չի զղջացել ոչնչի համար. կենսագիրը՝ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի մասին
Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազորւցը, կարծես, առհավետ կմնա բրիտանական միապետության սկանդալների պատմության մեջ։ Դրա թողարկումից արդեն մի քանի ամիս է անցել, Սասեքսի դուքսը մինչեւ այժմ ստիպված է բախվել դրա հետեւանքների հետ, իսկ թագավորական ընտանիքում հարաբերությունները հարթելու հույսերն արդեն մարում են։ Սակայն կենսագիր, պալատի մասին մի քանի ըքրի հեղինակ Ինգրիդ Սյուարդի խոսքով՝ արքայազն Հարին չի զղջում արածի համար։
«Նա գիտեր, թե ինչ է անում։ Կարող եմ երդվել, որ նա ցանկանում էր սրել կոնֆլիկտային վիճակը։ Իհարկե, չեմ հասկանում, թե ինչու, բայց ցանկանում էր։ Կարծում եմ՝ հետեւանքներն առհասարակ չեն զարմացրել. ոչ մի բանի համար ոչ մի վայրկյան չի զղջացել»,- Page Six-ին հայտնել է Սյուարդը։
Սակայն Ինգրիդը մինչ այժմ չի հասկանում, թե ինչ նպատակով են Սասեքսի դուքսերն արել դա։ «Ոչ ոք չի հարձակվում արքայական ընտանիքի անդամների վրա։ Ես երբեք չեմ լսել, որ թագավորական ընտանիքի անդամը նրանց քննադատի այնպես, ինչպես անում են Հարին եւ Մեգանը»,- նշել է նա։
Կենսագրի խոսքով՝ ի սկզբանե արքայազն Հարին սխալ է թույլ տվել՝ Մեգան Մարքլին չբացատրելով «սովորական բաներ այն մասին, թե ինչպես թագուհի լինել, որ խնդիրը դու չես, այլ միապետությունը․ դա չի նշանակում հայտնի լինել»։ «Ես կարծում եմ, որ նա պատկերացում չուներ, որ չի կարող ասել այն, ինչ կարծում է կամ չի կարող արտահայտել իր կարծիքը։ Նա ամբողջ կյանքում սովորել է դրան եւ հանկարծ հայտնվել է զսպաշապիկում»,- հավելել է Ինգրիդը։