Բուլղարիայում անցկացվող մարաթոնի մասնակիցը մահացել է մրցավազքի ժամանակ
Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող ամենամյա մարաթոնի մասնակիցներից մեկը մահացել է մրցավազքի ժամանակ:
Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով տեղի հեռուստաընկերությանը, ենթադրվում է, որ մարաթոնի 50-ամյա մասնակցի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Միևնույն ժամանակ նշվում է, որ մարաթոնի բոլոր մասնակիցները միջոցառումանն ընդառաջ պետք է բուժզննություն անցնեն:
Մրցավազքի երթուզու երկարությունը 42 195 կմ է: Միջոցառմանը 124 մարդ է մասնակցել: Բացի այդ ավելի կարճ՝ 21 և 10,5 կմ տարածությամբ մրցավազքեր էլ են կազմակերպվել: Մարաթոնին, ընդհանուր, առմամբ մասնակցել է 600 մարդ՝ 28 երկրից:
Կանանց և տղամարդկանց մրցավազքում հաղթանակ են տարել քենիացի մարզիկները: Վառնայի մարաթոնն անցկացվում է վեցերորդ տարին անընդմեջ: