«Ինձ մի տատիկ բերեք, միայնակ լինելը վատ է». ՌԴ-ում Հայրենական պատերազմի վետերանը հարսնացու է փնտրում
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ալեքսեյ Խրուլևը հարսնացու է փնտրում, հայտնում է Lenta.ru լրատվական կայքը։
Վետերանը նախկինում ամուսնացած է եղել և նույնիսկ ընկերուհի է ունեցել։ Իր առաջին կնոջ հետ ծանոթացել է պատերազմից հետո՝ պարերի ժամանակ։ Նրանք 5 զավակ են ունեցել, որից 3-ն են այժմ ողջ։ Կինը՝ Ելենան մահացել է 16 տարի առաջ, որից հետո Ալեքսեյ Խրուլևը ընկերուհի է ունեցել և ապրել նրա հետ, սակայն կինը մի քանի տարի առաջ նույնպես մահացել է։ Այժմ Հայրենական Մեծ պատերազմի վետերանը հարսնացու է փնտրում։
«Ես մենակ չեմ ապրի։ Ինձ մի տատիկ բերեք, միայնակ լինելը վատ է», - վետերանի խոսքերը մեջբերել է նրա 72-ամյա դուստրը։
Ալեքսեյ Խրուլևը ծնվել է Տոմսկի մարզում և 1944 թվականին զորակոչվել և Բալթյան 2-րդ ճակատում դեկտեմբերի 23-ին մասնակցել իր առաջին մարտին։ Վիրավորվել է 1945 թվականի հունվարին։
Վետերանը 2 անգամ պարգևատրվել է պատերազմի դաշտում ցուցաբերած արիության համար։ Պատերազմից հետո աշխատել է Սախալինում, ապա` տեղափոխվել Կրասնոյարսկ։