ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո
ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո:
Արտակարգ դրությունը սահմանել է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը: Տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է Նյու Յորքում, Արկանզասում, Տեխասում, Միսիսիպիում և հարավային ու արևելյան մի շարք այլ նահանգներում:
Հաղորդվում է, որ տեղի է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճառով:
Իր հերթին դա ազդել Է բենզինի և տարբեր տեսակի վառելանյութերի մատակարարման վրա: Ընդ որում՝ ընկերությունում հայտարարել են, որ մայիսի 7-ին ենթարկվել են կիբեռգրոհի: Ըստ գնահատումների՝ վերջին վթարի վերացման համար կարող Է պահանջվել մի քանի օր:
Colonial Pipeline ամերիկյան խողովակաշարային համակարգերի վրա հաքերային հարձակումը կարող էին իրականացնել Ռուսաստանի հետ առնչություն ունեցող մարդիկ, գրում է CNN-ը՝ կիբեռանվտանգության նախկին պաշտոնյայի խոսքերին հղումով:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ հաքերային հարձակումը հավանաբար իրականացրել է DarkSide խումբը, որը ենթարդրաբար հաճախակի հարձակումներ է իրականացնում ոչ ռուսախոս երկրների դեմ:
Ցանցահենների հետ ՌԴ հնարավոր կապի մասին հայտնել են նաև NBC News-ի աղբյուրները: Նրանց վարկածի համաձայն՝ հարձակումը չի իրականացվել հենց երկրի, այն իրականացվել է ցանցահենների կողմից՝ որպես «հանցավոր սխեմայի» մաս: