Օլգա Բուզովան բացահայտել է հոսպիտալացման մանրամասները
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան տեսուղերձ է ձայնագրել, որում ներկայացրել է հոսպիտալացվելու մանրամասները։ Նրա խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Բուզովան հայտարարել է, որ ծրագրում էր երկրպագուներից թաքցնել վիրահատության մասին տեղեկությունը, սակայն իր ընտանիքն ու թիմը տեղյակ է եղել հոսպիտալացման մասին։ «Մայրս առաջին իսկ օրվանից պատրաստվում էր գալ, որ բռներ ձեռքս, հայրս եւս աջակցել է։ Բայց երբ ես ինձ շատ վատ եմ զգում, չեմ ուզում ոչ ոքի տեսնել։ Ես երեք օր շարունակ դժվարությամբ ուշքի եմ եկել անզգայացումից»,- պատմել է Բուզովան։
Հեռուստաաստղը նաեւ պատասխանել է մարդկանց, որոնք իրեն մեղադրել են վիրահատություն ու հոսպիտալացումը բեմադրելու համար՝ նշելով, որ խղճում է նրանց։ «Աստված չանի ինքներդ հայտնվեք վերակենդանացման բաժանմունքում։ Դատարկ հիվանդություններ չեն լինում, պարզ վիրահատություններ չեն լինում, անվտանգ անզգայացում՝ եւս»,- նշել է «Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհին, սակայն հրաժարվել է պատմել, թե ինչ վիրահատության է ենթարկվել։
35-ամյա Բուզովային շտապ հոսպիտալացրել են եւ վիրահատել մայիսի 5-ին։ Հաջորդ օրն աստղը դիմել է հետեւորդներին՝ ներողություն խնդրելով, որ երկար ժամանակ կապի դուրս չի եղել, քանի որ պետք է ուշքի գար անզգայացումից։